1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ու Նիդերլանդները դեսպանատուն հիմնելով համագործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ. դեսպանի ծրագրերը բազմազան են

Հայաստանն ու Նիդերլանդները դեսպանատուն հիմնելով համագործակցությունը 
դարձնում են ավելի արդյունավետ. դեսպանի ծրագրերը բազմազան են

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանն ունի մեծ հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում: Նիդերլանդները Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մի շարք ուղղություններով արդեն իսկ աշխատանք է տանում, որոնցից են կադաստրային բարեփոխումների և գյուղատնտեսության ոլորտները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, ով խոսեց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին:

Նիկո Սխերմերսը կարևորեց դեսպանության հիմնումը Հայաստանում, որը, ըստ նրա, ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը նշեց, որ ներկա պահին լուծվում են տեխնիկական հարցերը, և շուտով Նիդերլանդները կունենա դեսպանատուն Հայաստանում:

«Մենք ունենք մի շարք քաղաքական ծրագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, առաջին հերթին Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը աջակցելն է: Օրենքի գերակայությունը կարևոր է ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներ բերելու և, ընդհանրապես, տնտեսական զարգացման տեսանկյունից: Մեր մյուս առաջնահերթությունը մարդու իրավունքների գերակայությանը աջակցելն է: Եթե մարդիկ երկրում ունեն հավասար հնարավորություններ զարգանալու, ինտեգրվելու և այլն, ապա երկրի տնտեսությունը նույնպես բարձր մակարդակի կլինի»,- ընդգծեց Սխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը նաև կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով, որ Նիդերլանդների համար այն շատ կարևոր ոլորտներից է, և իրենց երկիրն առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում:

«Կարծում եմ, որ բազմաթիվ են համագործակցության ոլորտները՝ և մենք կարող ենք աջակցել Հայաստանին, և Հայաստանը  շատ բան ունի մեզ առաջարկելու»,- ընդգծեց Սխեմաները:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատանքը: «Միշտ կա բարելավելու տեղ, և հենց սա էր պատճառներից մեկը, որ հիմնում ենք Հայաստանում դեսպանություն, որ մեր համագործակցությունը դարձնենք ավելի լավ և արդյունավետ: Բացի այդ, ինձ համար իրապես հաճույք է լինել Հայաստանում, աշխատել հայերի հետ և ծանոթանալ մշակույթին: Ես հանդիպել եմ շատ հայերի և ստացել եմ հայկական հյուրասիրության ջերմությունը: Սա շատ հյուրընկալ երկիր է և հույս ունեմ, որ երկար տարիներ այստեղ կլինեմ»,- շեշտեց դեսպանը:

Անցած տարվա օգոստոսից գտնվելով Հայաստանում՝Սխերմերսը հասցրել է այցելել բազմաթիվ գեղատեսիլ վայրեր:

«Ինձ համար Գառնիի տաճարը և Գեղարդի վանքն էին շատ հմայիչ և զմայլելի, Քարերի սիմֆոնիայով եմ տպավորված:  Յուրահատուկ են Հայաստանի սարերը, ես շատ ժամանակ եմ անցկացնում Ծաղկաձորում, որն իմ ամենասիրելի վայրերից մեկն է: Այսպես կարող եմ շարունակ թվարկել Հայաստանի գեղատեսիլ վայրերը»,- եզրափակեց դեսպանը:

Զրուցեց Կարեն Խաչատրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]