Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին
20:18, 19 Փետրվար 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, Փարիզի համաձայնագիրը ԱՄՆ-ին պարտավորեցրել է մինչեւ 2025 թվականը մի քանի տասնյակ տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Թրամփը համաձայնագիրն ԱՄՆ-ի համար ոչ շահավետ է համարել.Նրա գնահատմամբ ՝ այն իր երկրի վրա շատ ավելի խիստ սահմանափակումներ է դրել, քան մյուսների, մասնավորապես ՝ Չինաստանի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում