Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջանջուղազյանը հիմնավորեց «Հայաստան» հիմնադրամից միջոցների փոխանցումը պետբյուջե

Ջանջուղազյանը հիմնավորեց «Հայաստան» հիմնադրամից միջոցների փոխանցումը 
պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պետբյուջե նվիրաբերված գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջանջուղազյանը հիմնադրամին ներկայացված հաշվետվության ձևակերպումը ներկայացրեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Նախարարն ուշադրություն հրավիրեց հիմնադրամի ստեղծման նպատակի վրա՝ աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովելու ծրագրեր: Նա նաև ընթերցեց հիմնադրամի առաքելությունը՝ առաքելությունն է համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն փոխկապակցված զարգացումը: «Նվիրաբերությունը կատարվել է հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած որոշումների հիման վրա: Ընդ որում ձևակերպվել է հետևյալ տրամաբանությամբ՝ պետության՝ ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված, ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերությունը ստացողին նվիրաբերությամբ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերությունը մի կտորով չի եղել: Իսկ նվիրաբերություն ստացողը պարտավորվում է այդ գումարն օգտագործել բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,-ասաց նա ու հավելեց՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն՝ պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման, դրանց օգտագործման վերաբերյալ:

Հաշվետվություն ներկայացնողը Ֆինանսների նախարարությունն է: Ջանջուղազյանը վստահեցրեց՝ նախարարությունը ներկայացրել է հաշվետվություն՝ հետևյալ ձևակերպմամբ. «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական բյուջեի այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Նա շեշտեց՝ այս օրերին, հաշվի առնելով ցնցման խորությունը, ակնհայտ է, որ Հայաստանին աջակցելու ավելի լավ ճանապարհ, քան կայացած ինստիտուտների միջոցով միջոցառումները ֆինանսավորելն է, դժվար է պատկերացնել:  «Փորձերը՝ խեղաթյուրելու իրավիճակը կամ ներկայացնելու այնպես, թե տեղի է ունեցել հիմնադրամի նպատակներից շեղում, ձախողված է: Ճիշտ հակառակը՝ բովանդակային առումով այն ամբողջությամբ ծառայել է իր նպատակին: Եվ ես համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան կայացած պետական ինստիտուտների միջոցով կարճ ժամանակում միջոցառումների իրականացնումն է, չկա»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նաև նկատեց, որ շատ հաճախ հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցները փորձ է արվել կապել պետբյուջեով նախատեսված մի ծախսատեսակի հետ, որի անվանման բարձրաձայնումն արդեն առաջացնում է հակազդեցություն՝ նկատի ունենալով պարգևավճարները:

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարի մի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]