Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար

Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշանակում է Արցախն առանց հայերի. Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօրվա իրողությունները, այսօրվա իրավիճակն ավելի ընդգծում է մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի: Դա չի լինելու, դա առավել ընդգծված նպատակ է»,-ասաց նախարարը:

Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ համազգային ռեսուրսն ուղղված է դրան՝ բոլոր առումներով: «Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որ երկրում էլ գտնվի, կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր մեր ինքնության ամրության պահապանն են, կարող են ենթարկվել վտանգի»,-ասաց նա ու շեշտեց, որ չափազանց էական է աշխատել միասին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am