Տարածաշրջանային

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքի անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը:

Նա պատմել է, որ պատերազմի ընթացքում Յասամալ շրջանից մահացած իր ընկերներից Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնություն են կանչել: «Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա: Մենք հեռախոսը վերցրած օպերատորին բացատրեցինք իրավիճակը: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 մանաթ, եթե ուզում եք գրանցենք ձեր կանչը: Ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից առանց ցավակցական որևէ խոսքի, հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի, ինչ է թե գումար չունի՞» ,- գրել է Յուսուբովը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհվածների թվի մասին որևէ տեղեկություն: Ըստ հայկական կողմերի հրապարակած տվյալների, Ադրբեջանի բանակն ունի 7155 կորուստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում