Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և դիտարկել այն: Եթե իրավիճակը սրվի, և եթե հակամարտությունը շարունակի միջազգայնանալ, ինչպես լսում ենք բազմաթիվ մեջբերումներից, կտեսնենք, թե ինչ ենք անելու»,-ասել է նա:

Ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին`զինադադարի համաձայնությունները: Նա նաև հույս է հայտնել, որ դրան կհաջորդի քաղաքական գործընթացը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների: «Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում»,- եզրափակել է նա:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին արդեն փակ նիստով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]