1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին

Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին,֊ այդ մասին նշվել է իրանական «Օֆող» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ասր» հաղորդաշարում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք իրանական ԶԼՄ-ները բավարար չափով լուսաբանում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, քննարկման մասնակիցներից մեկը պատասխանել է․ «Իրանում լրագրողների շրջանում ինքնագրաքննության պես մի բան է ձևավորվել, այսինքն՝ իրանական լրատվամիջոցները զգուշությամբ են մոտենում Ադրբեջանին և այնտեղ տեղի ունեցող զարգացումներին։ Այդ զգուշավորությունը կայանում է նրանում, որ իրանական ԶԼՄ-ները վախենում են, որ եթե անդրադարձ կատարվի Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Ադրբեջանն ավելի կմեծացնի Իրանի անջատողականներին ցուցաբերվող աջակցությունը»։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վերջին տարիներին «խավիարային դիվանագիտության» միջոցով Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում ձևավորել է այսպես կոչված «ադրբեջանական համայնքներ», որոնք եվրոպացի պաշտոնյաներին կաշառք բաժանելով զբաղվում են Ադրբեջանի «լոբբինգով»։

Այդ համատեքստում հաղորդման բանախոսը մտահոգություն է հայտնել, որ Իրանում թյուրքախոս բնակչության շրջանում անջատողականների մի խումբ է ձևավորվել, որն աջակցում է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին, այլ Իսրայելի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանի իշխող ռեժիմին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]