Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փաշինյանն Al Jazeera-ին պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների մատակարարման մասին

Փաշինյանն Al Jazeera-ին պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների 
մատակարարման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների մատակարարման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս հարցին անդրադարձել է՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, արդյոք Հայաստանը փաստեր ունի Ադրբեջանում վարձկանների տեղակայման հետ կապված:

«Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին»,- նշել է Փաշինյանը:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ միջազգային մամուլի աղբյուրների, Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am