Քաղաքականություն

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

2 րոպեի ընթերցում

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ արտգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցին, հանդիպումներին և կարևոր քաղաքական ուղերձներին, որոնք հնչում են այդ հանդիպումների շրջանակներում:

«Մերձավոր Արևելքի նշանակությունը հատկապես մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգային շահերը: Փաստացի, այս այցով, նաև՝ հետագայում նախատեսված այցերի միջոցով արտգործնախարարությունը գործարկում է, մեկնարկում է Մերձավորարևելյան նոր ռազմավարության գործարկման սկիզբը: Այդ ռազմավարության հիմքում միանշանակ ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունի նաև այս տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման համար: Հատկապես կարևորում եմ այդ շեշտադրումներն Արցախյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն: Եվ այդ տարածաշրջանում սկսված գործընթացները և ակտիվությունը դրա վառ ապացույցն են:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոս: Նրան ընդունել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարարը նաև համատեղ ասսուլիս էր ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում