Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է RT-ին:
Երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:
Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Պայթյունի հետևանքով վնասվել են «Դեյլի Սթար» թերթի խմբագրության պատուհաններն ու գույքը: France24-ի թղթակիցը հայտնել է, որ վնասվել է նաև իր բնակարանը:
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում
Explosion shockwave propagates through #Beirut sky#BeirutExplosion #BeirutBlast
MORE: https://t.co/k001zUvFum pic.twitter.com/MphEulbgX4
— RT (@RT_com) August 4, 2020
BREAKING:
Massive explosion rocks #Beirut, cause unknown
MORE: https://t.co/k001zUvFum pic.twitter.com/VS9yh5InCl
— RT (@RT_com) August 4, 2020