Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական.Փալոն

Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ 
և կմնա հայկական.Փալոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը՝ ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

«Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենաք այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական»,-ասաց Փալոնը:

Կոնգրեսականը շեշտեց՝ ուստի իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել և հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին:

Աննա Գրիգորյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ