Միջազգային

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է 356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է:

Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (124 590) և Եգիպտոսում (61 130): Մահացության մեծ թիվ է գրանցվել Եգիպտոսում (2533), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2340) և Ալժիրում (885):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 9 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 400 հազարից, իսկ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 215-ի:

Հայաստանում հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, ապաքինվել է 762 մարդ:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում