Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆրիկայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

Աֆրիկայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆրիկայում նոր կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 144,7 հազարի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկսվելուց ի վեր Աֆրիկյան մայրցամաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 144 702 դեպք, 4149 հիվանդ մահացել է: Ապաքինվել է 61 164 մարդ։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավ-Աֆրիկյան Հանարապետությունում (32 683), Եգիպտոսում (23 449), Նիգերիայում (10 162) Ալժիրում (9 394): Ամենաշատը COVID-19 հիվանդներ են մահացել Եգիպտոսում (913), ՀԱՀ-ում (683) և Ալժիրում (653):

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]