Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը

Հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի 
անվամբ անվանակոչելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու՝ Ազնավուր հիմնադրամի և շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի առաջարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային խորհրդից։

«Նման առաջարկությամբ նրանք դիմել են ՀՀ կառավարությանը։ Ազնավուրի հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով»,- նշում են ՀԽ-ից։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով առաջարկությունը տեղադրվել է ՀԽ «Ֆեյսբուք»-ի էջում։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ