Միջազգային

«Ամոթի միջանցք». Բելգիայում բժիշկներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին

1 րոպեի ընթերցում

«Ամոթի միջանցք». Բելգիայում բժիշկներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Россия 24»-ը:

Վարչապետը եկել էր հիվանդանոց իր աջակցությունը հայտնելու բուժանձնակազմին և ապշել այդպիսի ընդունելությունից: Երբ ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցին, բժիշկներն ու բուժքույրերը շրջվել են մեջքով, որպեսզի ցույց տան իրենց վրդովմունքը համաճարակի ժամանակ իշխանությունների գործողությունների առնչությամբ: Ակցիային մասնակցել է 120 մարդ:

Բելգիայում բուժաշխատողները տևական ժամանակ աշխատում են առանց գրաֆիկի, և նրանք դեռ չունեն հավելյալ ֆինանսական աջակցություն: Այդ հարցը կառավարությունում քննարկվել է ապրիլի սկզբին, սակայն դեռ որոշում չի կայացվել ոչ գումարի չափի, ոչ վճարումների ժամկետի վերաբերյալ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում