Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 485-ով
14:22, 7 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1485-ով՝ ընդհանորը կազմելով 103 հազար 135: Մահացածների թիվն ավելացել է 68-ով: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 486 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 728 անձ:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1 157-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 82 հազար 744 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 544 հազար 702 անձ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում