Միջազգային

Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում ուժեղ շոգի ալիքը դպրոցների ժամանակավոր փակման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ է առաջացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Այս ամիս կպահպանվի հյուծող շոգը», - ասել է Պակիստանի օդերևութաբանական դեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Զահիր Ահմեդ Բաբարը: Նրա խոսքով՝ ջերմաստիճանը կարող է ամսական նորման գերազանցել 6 աստիճանով: Այս շաբաթ հանրապետության մի շարք շրջաններում այն կգերազանցի 40 աստիճանը:

Բաբարը հավելել է, որ մարդիկ պետք է ավելի շատ ջուր խմեն և խուսափեն ավելորդ ճանապարհորդությունից, իսկ ֆերմերները պետք է միջոցներ ձեռնարկեն անասունները պաշտպանելու համար:

Երկրի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգում շոգի պատճառով այս շաբաթ չեն աշխատի բոլոր դպրոցները, մոտ 18 մլն աշակերտ կմնա տանը:

Պակիստանի հիվանդանոցները կենտրոններ են ստեղծում, որտեղ շոգից տուժածները կարող են շտապ օգնություն ստանալ:

Հանրապետության որոշ շրջաններում նկատվում են մի քանի ժամ հոսանքազրկումներ:

Միևնույն ժամանակ, ապրիլին Պակիստանում գրանցվել է տեղումների ռեկորդային քանակ: Այն երկու անգամ գերազանցել է ամսական նորման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում