Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել

ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության 
համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը և Մոլդովան ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով  ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

«Մոլդովան այսօր դարձել է առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ ստորագրել է անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր», -ասել է նա ԵՄ-Մոլդովա խորհրդի նիստից հետո և հույս հայտնել, որ Մոլդովային կհետևեն շատ այլ երկրներ:

Բորելը հավելել է, որ Բրյուսելը, կնքելով նման համաձայնագրեր, կձգտի ստեղծել բարեկամների ցանց, որոնք համագործակցում են անվտանգության և պաշտպանության հարցերում:

Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն, ի թիվս այլ հարցերի, կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am