Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է կազմակերպել հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը,  Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար Մայքլ Էդմանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով նմանօրինակ ցուցադրությունների անցկացումը, ընդգծել է զուգահեռաբար դասախոսություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսը Հայաստանում ևս կազմակերպելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է բրիտանական գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների և ամենատարբեր նյութերի գույքագրումը, քարտեզագրումն ու ամբողջացումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am