Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք

Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որում Ռուսաստանը համարվում է Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Այս բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարությունը։

«Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Ռուսաստանին հռչակելով եվրոպական խաղաղության և կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքը»,- նշվում է հրատարակության մեջ։

Համաձայնագրի տեքստը, ըստ կառավարության, ամրագրում է միասին աշխատելու կարևորությունը՝ Ռուսաստանին օգուտներից զրկելու համար, ինչպես նաև համատեղ հակազդելու չարամիտ կիբեր գործունեությանը և Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին։

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հայտարարել էր, որ Ռուսաստանը վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի համար նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am