Սպորտ

Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսը հավաք կանցկացնեն Մարսելում

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսը հավաք կանցկացնեն Մարսելում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ սպորտային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը։

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդում տեղի ունեցած միջոցառմանը ներկա է եղել նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Նախաձեռնության հեղինակներն են Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի ղեկավարությունը՝ դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորությամբ, ինչպես նաև «Վազք հիշատակի» հայկական կազմակերպությունը՝ Ժիրայր Գրիգորյանի և Պասկալ Շամազյանի գլխավորությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ նրանք նաև աջակցելու են, որ Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում ունենանք «Հայաստանի տուն»։

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում