Սպորտ

17-ամյա Էմին Օհանյանը դարձավ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

17-ամյա Էմին Օհանյանը դարձավ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի ներկայացուցիչները երկրորդ մեդալը նվաճեցին աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Գանդհինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության տղաների պայքարում որոշիչ եղավ վերջին տուրը:

Էմին Օհանյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը դարձավ արծաթե մեդալակիր:

Մամիկոն Ղարիբյանը, ով մրցաշարի նախորդ տուրում միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում