Սպորտ

Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մարիամ Մկրտչյանը դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Գանդհինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության աղջիկների պայքարում, չկրելով ոչ մի պարտություն, Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

Դեռևս 2022 թվականին Մարիամ Մկրտչյանը դարձել էր Մ18 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող` ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնի կոչումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում