Մեկնարկել է «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մրցումներին մասնակցում են Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ:
Ըստ աղբյուրի՝ մրցաշարի եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հունիսի 15-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում: