Սպորտ

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

1 րոպեի ընթերցում

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչը Պաուլո Ֆոնսեկան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆոնսեկայի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիրը:

Ըստ իտալական պարբերականների, մասնագետը միլանյան ակումբում կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ:

Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Պաուլո Ֆոնսեկան մինչ այս մարզել է ֆրանսիական «Լիլ»-ը, իտալական «Ռոմա»-ն, ուկրաինական Դոնեցկի «Շախտյոր»-ը, պորտուգալական «Պորտո» և այլ ակումբներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում