Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գլխավոր դատախազը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գլխավոր դատախազը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է 
երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, պատվիրակության կազմում են եղել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:

«Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին, բարձր է գնահատել իրավական ոլորտում ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության մակարդակը և ընդգծել շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի և արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումը:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ալեքսիս Հաֆթվանին և կարևորել նրա դերակատարումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը որակել է ամենակարևորներից մեկը և ընդգծել, որ կա կամք՝ երկու երկրների միջև համատեղ կառուցելու իրավական կայուն համագործակցություն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, Գլխավոր դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացմանը, կիբեռհանցավորության դեմ պայքարին և այդ համատեքստում քննարկել վերոնշյալ ուղղություններով ԱՄՆ աջակցության հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am