Լարվածությունից հետո արտարժույթի շուկան գտնվում է հանդարտ վիճակում, ավանդներն աճում են
12:00, 9 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի:
Սա նշանակում է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում