Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է դիտարկումները շփման գծում. Կասպրշիկ

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է դիտարկումները շփման գծում. Կասպրշիկ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ նկատի ունենալով կորոնավիրուսի առումով ստեղծված վիճակը, ժամանակավորապես դադարեցնում են դիտարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հակամարտ ուժերի շփման գծում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: «COVID-19- ի՝ նոր կորոնավիրուսի տարածումից հետո ընթացող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը ողջ տարածաշրջանում, ճանապարհորդության սահմանափակումներ միջազգային և տեղական անձնակազմի համար, ինչպես նաև կիրառվել են սահմանափակումներ` դեմ առ դեմ շփումից խուսափելու համար՝ նվազեցնելու վարակի ռիկսը: Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո, մոնիտորինգները կդադարեցվեն՝ մինչև այդ սահմանափակումները չեղյալ հայտարարվեն»,-ասել է Կասպրշիկը: Նա վստահեցրել է, որ միևնույն ժամանակ շարունակում է շփվել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում