Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել Մեղրիի կորոնավիրուսով վարակված անձի հետ․նա կրկին թեստ է հանձնել

Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել Մեղրիի կորոնավիրուսով վարակված անձի հետ․նա 
կրկին թեստ է հանձնել
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավից ժամանակ շփում է ունեցել Մեղրիի մի բնակչի հետ, ում մոտ մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում ուղիղ եթերով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ամբողջ ընտանիքով մինչև հիմա գտնվում ենք Սևանում, քանի որ առաջին անգամ մեր ինքնամեկուսացման առիթը բրազիլիայի նախագահն էր, ում կնոջ հետ հանդիպել էր Աննան։ Մենք այդ դեպքի մասին իմանալուց հետո հանձնեցինք թեստ, որը բացասական էր։ Այսօր էլ դեռ ինքնամեկուսացած ենք, քանի որ այսօր նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք է արձանագրվել մի բնակչի մոտ, ում հետ ես ոչ շատ սերտ շփում եմ ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։
Նա Մեղրիի բնակիչ է, որի հետ հանդիպել ենք Վայքում, անցնելիս ուղղակի շփվել ենք: Դրվագներից մեկում մենք մտանք բիստրո, և պարզվեց, որ այդ բիստրոյում այդ քաղաքացու մոտքվ անցել ենք, շփվել ենք: Գիշերը թեստի պատասխանը կլինի: 
Ես կրկին թեստ եմ հանձնել մոտ մեկ ժամ առաջ, որի պատասխանները կլինեն կեսգիշերն անց։ Պատասխանի դրական լինելու դեպքում ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը, իսկ բացասականի դեպքում՝ մարտի 16-ին՝ առավոտյան, կվերադառնամ Երևան»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։  




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ