Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համատեղ ուժերով աշխատեն երկու երկրներում անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի մոռացել նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող իր հայրենակիցների խնդիրները։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև երկկողմ առևտուրը ևս խաղաղության շատ կարևոր հենասյուն է։
«Սահմանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական գործընթացներն ամփոփված են, և Հայաստանում, և Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք TRIPP ճանապարհի իրագործման վրա, ինչպես նաև շարունակենք մեր աշխատանքը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ»,-ասաց վարչապետը։