Քաղաքականություն

Եթե հրավեր լինի, կգնամ, չեմ մերժի այդ հրավերը. Փաշինյանը՝ ՌԴ այցի մասին

1 րոպեի ընթերցում

Եթե հրավեր լինի, կգնամ, չեմ մերժի այդ հրավերը. Փաշինյանը՝ ՌԴ այցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ այցի հետ կապված եղել է ըմբռնում, սակայն այցի համար պետք է հրավեր լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք առաջիկայում կայցելի ՌԴ և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«ՌԴ այցի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Եթե հրավեր լինի՝ կգնամ, չեմ մերժի այդ հրավերը հաստատ»,-ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման հնարավորության մասին։ Ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ Պուտինի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին։ Վարչապետը նաև ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և հայկական կողմը չի շեղվելու բարեկամական երկխոսության տրամաբանությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում