ՀՀ-ն սերտորեն աշխատում է բարեկամ Իրանի հետ. ԱԳ նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված:
«Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է: Հայաստանը քայլեր է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու, և սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ այս վտանգը միասին հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Spread of Coronavirus in neighboring friendly #Iran is concerning. #Armenia took preventive measures to stop the spread of virus and works very closely with our good neighbor #Iran to jointly overcome this hazard. pic.twitter.com/BfF375Eqfo
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) February 24, 2020
Իրանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 64-ի, մահացել Է 12 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում