Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հաշվետվություն Է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողությունների մասին

ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հաշվետվություն Է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակի Էպիկենտրոն Հուբեյի նահանգից դուրս նոր դեպքերի քանակը նվազում Է տասներորդ օրը շարունակ, իսկ առողջացածներն ավելի ու ավելի են շատանում, հավելել Է նա:

«Վիճակագրական տվյալները եւ փաստերը ցույց են տալիս, որ, ելնելով ընդհանուր իրավիճակից, այդ համաճարակը կարելի Է վերահսկել, իսկ հիվանդությունը բուժել»,- ընդգծգել Է Վան Ին, որի խոսքը բերված Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ դեղորայքային պատրաստուկների մշակման համեմատ ՉԺՀ-ում աճում Է վստահությունը, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու հիվանդությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am