ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում