Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը

Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել 
արևելյան սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում հրաժարվել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումն ու արտադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Մենք ականապատում չենք ծրագրում»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ ոլորտում միջազգային իրավունքը փոխելու ծրագրեր չկան։

Նրա խոսքով, արևելյան սահմանի ծրագրված ուժեղացումը կոչված է զսպելու պոտենցիալ թշնամուն: «Մենք երաշխավորում ենք, որ Լեհաստանի արևելյան սահմանը կլինի ամենաարդիական հսկվող սահմանը Եվրոպայում, մենք դա կանենք հիմնականում եվրոպական փողերով», - ասել է Տուսկը:

Նախօրեին Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավիցկին կոչ էր արել հանրապետության իշխանություններին հրաժարվել Օտտավայի կոնվենցիայից՝ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի, Բելառուսի հետ սահմանը և ավելի հարավում գտնվող սահմանն արդյունավետ պաշտպանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am