Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը

Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների 
խաղաղ արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի ակտիվ և ժողովրդավարական հասարակություն. «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: «Այս առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ հղեց Հայաստանի նախագահին` հաջակցություն հայ ժողովրդի և հանուն բարեկամության (Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձ-խմբ.): Ամենակարևորն այն է, որ այդ իրադարձությունները խաղաղ արդյունք ունեցան»,-ասաց դեսպան Լաքոտը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]