Հասարակական

Երևանի թիվ 118 դպրոցի մանկավարժները պարգևատրվել են «Ոսկե հուշամեդալով»

2 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 118 դպրոցի մանկավարժները պարգևատրվել են «Ոսկե հուշամեդալով»

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներՀերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել եննախարարությանբարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ ստացած մանկավարժներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների նվիրված աշխատանքի համար. «Կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ աշխատանքի արդյունքը շատ ուշ է տեսանելի դառնում, միաժամանակ այստեղ չափման միավորը սերունդների հերթափոխն ու մուտքն է դեպի մեծ հասարակություն: Պետությունը միշտ չէ, որ կարող է լիարժեք գնահատել մանակավարժի աշխատանքը, որովհետև պահանջները միշտ աճում են և այդ վազքի մեջ մենք երբեմն չենք հասցնում արժանավորին ասել շնորհակալություն: Ես առանձնակի ուրախ եմ, որ այսօր այն հաճելի օրերից է, երբ պետք է ասեմ շնորհակալություն»,- նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախարարությունը կարևորություն է տալիս ուսուցչի հանրային վարկանիշի բարձրացմանը:

Նշենք, որ ԿԳՆ բարձրագույն պարգևի արժանացած մանկավարժներից Հերիքնազ Կարապետյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչոուհի է.այս տարի լրացել է նրա 70 ակյակը, իսկ Վաչիկ Շահնազարյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով մանկավարժության ասպարեզում աշխատում է ավելի քան 40 տարի, որց 25-ը՝Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում