Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին

Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին, նախագահ Միշել Աունին հայտնել է, որ նոյեմբերի 22-ին կվերադառնա Լիբանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Աունն այսօր առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Հարիրիից, ով նրան տեղեկացրել է, որ ժամանելու է Լիբանան՝ մասնակցելու անկախության օրվա տոնակատարություններին»,- ասվում է Լիբանանի կառավարության թվիթերյան էջում:

Սաուդյան Արաբիա այցելած Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին անակնկալ կերպով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով հեռարձակման ժամանակ նա մեղադրեց «Հեզբոլլահ» շարժմանը և Իրանին Լիբանանում և արաբական աշխարհում կոտորածներ իրականացնելու մեջ ու հայտարարեց, որ իր դեմ հարձակում է նախապատրաստվում:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլան հայտարարեց, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքներն անվանեց չհիմնավորված:

Նոյեմբերի 18-ին Հարիրին ժամանել է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]