Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանը որպես նկարիչ կմասնակցի Երևանի HassFest փառատոնին

Սերժ Թանկյանը որպես նկարիչ կմասնակցի Երևանի  HassFest փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 4- 9-ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Progressive Art գործակալությունից, HassFest 2016-ի հիմնական ծրագիրը կներկայացնի 12 նկարիչների և 12      կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործությունները: Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված մեր հատուկ հյուրերը կմասնակցեն HassGuitar Fest կիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառային մենահամերգներով:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Սերժ Թանկյանը՝ System Of A Down ռոք խմբի մենակատարը, որը փառատոնի շրջանակներում կներկայացնի իր նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես  նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների` HassFest-ի շրջանակներում գրած ստեղծագործությունները։

HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «HassFest փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս հայ արվեստագետներին` դուրս գալ միջազգային ասպարեզ և իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստան կբերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am