Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օլանդը Երևանում Պուտինի հետ «Միստրալ»-ի հարցի շուրջ քննարկման հույս է հայտնել

Օլանդը Երևանում Պուտինի հետ «Միստրալ»-ի հարցի շուրջ քննարկման հույս է 
հայտնել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 19-ին հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը ելք է փնտրում «Միստրալ» դասի առաջին կարգի ուղղաթիռակրի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որի հանգուցալուծումը կախված է ուկրաինական ճգնաժամի կարգավորումից:

««Միստրալ»-ը եղել և նմում է քննարկման առարկա: Այդ հացին լուծում տալու համար մենք բանակցություններ ենք վարում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին «Canal+»-ի եթերում հայատրարել է Օլանդը: Նա նաև ուրբաթ օրը Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հույս է հայտնել:  

Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Երևանում հանդիպելու է ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ: Պեսկովի խոսքերով, Պուտինի և Օլանդի ժամանումները Երևան համընկնում են, նրանք այնտեղ են գտնվելու միևնույն ժամանակ, և չի բացառվում, որ նրանք հանդիպեն ու զրուցեն իրար հետ:

Հայաստանն այս տարի ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ին կայանալիք ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստանը հրավերներ է ուղարկել մի շարք երկրների նախագահների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]