Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ «I Solisti Veneti» նվագախումբը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ «I Solisti Venetiե նվագախումբը: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
Կարևորելով հայ-իտալական հարաբերությունները` դեսպանն առանձնացրեց մշակութային համագործակցությունը: «Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, որոնք թույլ են տալիս երկկողմ հարաբերությունները հավասարաչափ զարգացնել բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորում եմ մշակութային համագործակցությունը, որը գտնվում է իմ անձնական ուշադրության կենտրոնումե,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են համերգի կազմակերպմանը, հատկապես ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ «I Solisti Venetiե նվագախմբի ղեկավար Կլաուդիո Շիմոնեն նշեց, որ հայ-իտալական մշակութային համագործակցությունը շատ ակտիվ մակարդակի վրա է: «Հայաստանն առեղծվածային երկիր է, որի ազդեցությունը մշտապես առկա է մեր առօրյա կյանքում: Իտալիայում, օրինակ, տարիներ շարունակ ստեղծագործում է հայազգի գրող Անտոնիա Արսլանը, ով բազմաթիվ մրցանակներ է ստացելե,-ասաց Կլաուդիո Շիմոնեն:
Հայաստանում կայանալիք համերգին նվագախումբը կկատարի Անտոնիո Վիվալդիի, Նիկոլո Պագանինիի, Ջուզեպպե Վերդիի և այլ աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործություններ:
Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին: Երկկողմ հարաբերությունների քսանամյա տարեդարձի կապակցությամբ Իտալիայի դեսպանատունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում է աշխարհահռչակ «I Solisti Venetiե նվագախմբի համերգը, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: