Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սեյրան Օհանյանը Սորոկինի հետ քննարկել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՊՆ միջև համագործակցության հեռանկարները

11:10, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ-ից, շնորհավորելով դեսպանին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ` պաշտպանության նախարարը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը: 

Դիտվել է 381 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ