Հասարակական

Սեյրան Օհանյանը Սորոկինի հետ քննարկել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՊՆ միջև համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը Սորոկինի հետ քննարկել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՊՆ միջև համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ-ից, շնորհավորելով դեսպանին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ` պաշտպանության նախարարը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում