Հասարակական

Բազմաթիվ ֆունկցիաներ Երևանից կտեղափոխվեն մարզկենտրոններ

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով տարածքների համաչափ զարգացման նպատակով առաջիկա 5 տարիների ընթացքում կապիտալ ներդրումները կուղղվեն մարզեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Արմավիրում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ: «Մարզերում մենք պետք է ապահովենք զարգացման առաջանցիկ տեմպեր: Բազմաթիվ ֆունկցիաներ Երևանից պետք է տեղափոխվեն մարզկենտրոններ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով միջհամայնքային ճանապարհների կառուցմանը` նա նշեց, որ այդ նպատակով համաշխարհային բանկից առաջիկայում հատկացվելու է 30 մլն դրամ: «Ճանապարհները գյուղի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն են: Միջհամայնքային ճանապարհների խնդիրը մեր գերակայությունն է և նախընտրական ծրագրով էապես բարեալավվելու են դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում