Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Արհեստավարժության դասընթացներ` Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորների համար

16:49, 14 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «ՌեԱնիմանիա» միջազգային 3-րդ անիմացիոն փառատոնի շրաջանակներում կկազմակերպվի «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից նախաձեռնած արհեստավարժության փակ դասընթաց Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորների համար: Դասընթացը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջեւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ հեռանկարներ կստեղծի անիմացիայի բնագավառում հետագա համագործակցության համար:

«Մուլտֆիլմը խաղաղասիրական լեզու է, եւ մեր գլխավոր նպատակն է հավաքել Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորներին, որպեսզի իրենց աշխատանքները ներկայացնեն միմյանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր- Գաբրիելյանը:

Եռօրյա վարպետության դաընթացներին եւ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների փորձագետներ, որոնք կկարդան դասախոսություններ անիմացիայի պատմության, համակարգչային անիմացիայի եւ պլաստիլինով անիմացիայի մասին: Մասնակիցները կունենան հնարավորություն ոչ միայն իրենց ֆիլմերը ցուսադրելու, այլեւ փորձագետների հարցեր ուղղելու, միմյանց հետ գաղափարներով եւ ծրագրերով փոխանակվելու:

«Այն, ինչ կմիավորի դասընթացի մասնակիցներին, սերն է անիմացիայի հանդեպ, ինչը քիչ բան չէ եւ քայլ է թուրք եւ հայ ազգերի միջու երկխոսության եզրեր գտնելու համար: Ես 3-րդ անգամ եմ լինում Հայաստանում եւ շատ տպավորված եւ ուրախ եմ «ՌեԱնիմանիաի»-ի կայացման համար», - նշեց դասընթացի փորձագետ, «Ուարներ Բրադերս» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ «Դիսնեյ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հաուարդը' ավելացնելով, որ այսօր առավոտյան օդանավակայանից հյուրանոց ճանապարհին այնպիսի զգացողություն ուներ, որ արեւը ծագում է հատուկ «ՌԵԱնիմանիա»-ի համար:

Մ. Հաուարդը կարծիք հայտնեց նաեւ այն մասին, որ փառատնի առավելություններից մեկը դժվարին տնտեսական պայմաններում կայանալն է, սակայն, նրա համոզմամբ, անկախ սոցիալ-տնտեսական պայմաններից, մարդը կարիք ունի արվեստի հետ հաղորդակցվելու, ինչի հնարավորությունը մուլտիպլիկացիան վստահաբար ընձեռում է:

Դասընթացի թուրք փորձագետները կկարողանան դիտել հայկական անիմացիայի հետհայաց ցուցադրությունները եւ հակառակը:

«Կարծում եմ, որ փառատոնը եւ դասընթացները լավ ընթացք կունենան: Մեծ ուրախությամբ կցանկանայի համագործակցել հայ մուլտիպլիկատորների հետ եւ փոխանցել իմ փորձը երիտասարդներին»,- նշեց դասընթացի փորձագետ, ճապոնացի անիմատոր Յոշիհարու Աշինո, ով համոզված է, որ մաուլտիպլիկացիայի զարգացման երաշխիքներից մեկն անիմացիոն արտադրանքը հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրելն է:

«ՌեԱնիմանիան»-ն լուրջ մշակութային քաղքականություն է ձեւավորել, եւ այդ քաղաքականության ծրագրերից մեկն այս դասընթացների կազմակերպումն էր»,- հանդիպման ավարտին նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Դիտվել է 202 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ