2 րոպեի ընթերցում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքից տեսանյութ է հրապարակել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նիստի առաջին հարցով քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ դրույթը։
«Մենք նախորդիվ քննարկել ենք և կոնցեպտուալ համաձայնություն ենք ձեռք բերել խորհրդի անդամների հետ, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովներն իրավունք և իրավական հնարավորություն ունենան մասնակցելու կառավարության կազմավորմանը, բայց բաց հարց էր մնացել ժամկետների հետ կապված խնդիրը, որովհետև այնպես էր ստացվում, որ ԱԺ հանձնաժողովի ձևավորման ժամկետի հետ կապված կարող է չհամապատասխանեին կարգավորումները կառավարության ձևավորման ժամկետի։ Հիմա նախատեսել ենք, որ կառավարությունը պետք է կազմավորվի մեկամսյա ժամկետում։ Ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտն ենք ներմուծել Սահմանադրություն, որպեսզի առաջին կազմի ներկայացուցիչների վերաբերյալ ևս եզրակացություն տալու հնարավորություն ունենան գլխադասային հանձնաժողովների անդամները»,- նիստի ընթացքում նշել է Գալյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը 2026 թվականին երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի նոր Սահմանադրություն ընդունելու համար։