Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տոնում է հիմնադրման 4-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տոնում է հիմնադրման 4-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տոնում է հիմնադրման 4-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կուսակցության նպատակն ու առաքելությունը:

«Ներկայումս մենք գտնվում ենք շատ դժվարին ժամանակներում. Հայաստանի Հանրապետությունը և նրա հետ միասին նաև ողջ քաղաքական համակարգը գտնվում են անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար: Մեր համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական համակարգի որակով և կենսունակությամբ: Եթե մենք կարողանանք կենսունակ և արդյունավետ քաղաքական միջավայր ձևավորել, ապա նաև կկարողանանք կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական Հայաստանի Հանրապետություն ունենալ: Հենց այս հիմնախնդրով է պայմանավորված ԼՀԿ-ի առաքելությունն ու դերը Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը ներկաներին պատմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման պատմությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 12-ին: Այժմ կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում