Երաժշտություն

Aqua խումբը բեմ Է վերադառնում 20-ամյա ընդմիջումից հետո

1 րոպեի ընթերցում

Aqua խումբը բեմ Է վերադառնում 20-ամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Aqua սկանդինավյան փոփ-խմբի մասնակիցները հայտարարել են, որ բեմ կվերադառնան 20-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը: Երաժիշտները պատմել են, որ Կանադա շրջագայության կմեկենեն 2020 թվականին, իսկ ապրիլին պլանավորում են ելույթ ունենալ Կալիֆոռնիայի Coachella փառատոնում:

«Այժմ աշխատում ենք նոր երաժշտության վրա: Ամենախիստ դատավորները մենք ենք: Մինչեւ իդեալական հնչեղության չհասնենք, ոչինչ չենք թողարկի»,- հայտարարել Է խմբի մենակատարուհի Լենե Նյուստրյոմը՛ Aqua խումբն ստեղծվել Է 1989 թվականին: Դրա կազմում կար չորս մասնակից՝ Ռենե Դիֆը, Սյորենա Ռաստեդը, Կլաուս Նորենը եւ Լենեն:

1990-ական թվականներին խումբը Դանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեն Էր Doctor Jones, Turn back time եւ Barbie girl հիթերի շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում