Տարածաշրջանային

Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Չավուշօղլուի հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Չավուշօղլուի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զարգացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի հեռախոսազրույցը՝ նախագահները քննարկել են Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացը եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ Աֆրիկայի հյուսիսի ընդհանուր իրադրությունը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում