Քաղաքականություն

«Եվրանեսթ»-ի բանաձևում նշվել է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում մեծ առաջընթացի մասին

2 րոպեի ընթերցում

«Եվրանեսթ»-ի բանաձևում նշվել է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում մեծ առաջընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովինստաշրջանում ընդունված բանաձևում հիշատակվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացքում զգալի առաջընթացի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

«The Trio Plus Strategy 2030» բանաձևում ներառվել է IDEA միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցից մի պարբերություն: Դրանում հստակ շեշտվում է, որ Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,-ասաց Աբրահամյանն ու հիշեցրեց, որ զեկույցը ամեն տարի չափում է երկրներում ժողովրդավարության զարգացման ընթացքը:

Բանաձևում Հայաստանին վերաբերող հատվածում նշված է՝ IDEA-ի «The Global State of Democracy 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրոպայում միակ երկիրն է, որը 2017-ի հիբրիդային ռեժիմից (երկրների՝ ըստ կառավարման համակարգի դասակարգումներից մեկը -խմբ. ) 2018-ին անցում է կատարել ժողովրդավարության։

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել ենդեկտեմբերի 7-10-ըԹբիլիսիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում